ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹՆՋՈՒԿԸ
2008թ․ հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «առաջիկա ամիսներին սկսվելու է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը»։ Ինը տարի անց Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրում որևէ առաջընթաց չկա։ Սակայն Հայաստանի կառավարությունն այս տարիների ընթացքում «Ռասիա ՖԶԷ» անունով կասկածելի օֆշորային ընկերություն էր գտել, 2009թ․ էլ ստեղծել էր «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ, որին (լուծարվեց 2017թ․ հունվարին) հատկացվել է 253 միլիոն դրամ։
Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի շուրջ եղել են նաև ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե Ասիական զարգացման բանկը 1.5 միլիոն դոլար է հատկացրել երկաթգծի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար, մինչդեռ Բանկը նշում է, որ երբևէ որևէ մասնակցություն չի ունեցել այս ծրագրին։ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ Հայաստան-Իրան երկաթուղու թնջուկը։